ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Երիտասարդական «միսկրծոցի»

Երիտասարդական «միսկրծոցի»
13.06.2014 | 00:56

Հայաստանում վազքի մրցույթ է դեպի Եվրասիական միություն: Դեռ չէին չորացել հարգարժան Կիսելյովի «կիսումները» հայոց մեջ, երբ պարզվեց, որ Ծաղկաձորում Հայաստանի երիտասարդական և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամների կազմակերպած Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովով ՀՀԿ-ն ԲՀԿ-ի ձեռքից առավ երիտասարդական «հացը»` եվրասիական գետնին վրա: Հիշենք, որ երկու տարի առաջ նման մի ֆորում էր կազմակերպել ԲՀԿ-ն, որպեսզի Եվրասիական երիտասարդական դրոշը վերցնի իր ձեռքը, Պուտինը ողջունի, Քոչարյանն ուրախանա, Ծառուկյանը «ճառ ասի», որպեսզի ընդհանուր Եվրասիական երիտասարդական հիմնադրամը միայն ԲՀԿ-ին ընդունի որպես արժանի գործընկեր: Բայց ավաղ, ծաղկաձորյան հավաքը, որին մասնակցեց անգամ ինքնաթիռներից ֆոբիա ունեցող ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը` հավերժ երիտասարդ Արմեն Աշոտյանի «կենդանի ուղեկցությամբ», եկավ ասելու, որ Մելիք-Ադամյանը չի զիջելու յուր տեղը ԲՀԿ-ին նաև այդ հարցում, և մեզանում հավերժ է լինելու ԲՀԿ-ՀՀԿ երիտկառույցների «միսկրծոցին» ևս:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ